Արոնյանը և Կրամնիկը հաշտություն են կնքել Լոնդոնում

© Photo : ARKA news agencyЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայայստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ տուրում:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի է խաղացել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երկրորդ տուրի պարտիայում:

Կրամնիկը խաղացել է սպիտակ խաղաքարերով, Արոնյանը՝ սև, խաղն ավարտվել է 31-րդ քայլին։ Երկու տուրերից հետո այդ մրցաշարում առաջատար է ամերիկացի Ուեսլի Սոն՝ երկու միավորով:

Կրամնիկի, Արոնյանի, Անանդի և Կարուանայի հաշվին կա 1,5-ական միավոր: Հոլանդացի Գիրին վաստակել է մեկ միավոր, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը և ամերիկացի Նակամուրան՝ 0,5-ական:

Լրահոս
0