Մխիթարյանին վնասվածքով դուրս տարան խաղադաշտից

© Sputnik / Asatur Yesayants Футбольный матч Армения - Черногория. Генрих Мхитарян
Футбольный матч Армения - Черногория. Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»: Միակ գոլի հեղինակ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և 29-րդ րոպեին դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը, հետո նրան վնասվածքով դուրս են բերել խաղադաշտից:

76-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը կասեցրել է մրցակցի հակագրոհը, ինչի համար ստացել է առաջին զգուշացումը Պրեմիեր լիգայում: 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում է կատարել և Դենի Ռոուզը խախտել է նրա նկատմամբ կանոնները:

Հայ ֆուտբոլիստն ընկնելիս վնասվածք է ստացել, ինչից հետո նրան դաշտից դուրս են բերել պատգարակի վրա:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 24 միավոր և շարունակում է գտնվել 6-րդ տեղում, իսկ «Տոտենհեմը» 27 միավորով 5-րդն է:

Լրահոս
0