Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը և քննարկել երկկողմ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է Չինիբայ Թուրսունբեկովին հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ: Շարմազանովը կարևորել է պատգամավորների համագործակցված աշխատանքը խորհրդարանական վեհաժողովներում: Նա շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները չպետք է ձեռնարկեն քայլեր, որոնք չեն բխում ՀԱՊԿ անդամ երկրների շահերից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձրացրել է նաև Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը և նշել է, որ ակնկալում է նրանց աջակցությունը:

Լրահոս
0