00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«1000 դրամի» նախագիծը 2-րդ ընթերցման կներկայացվի պարտադիր բաղադրիչով

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում 4 կողմ 1 դեմ ձայների քվեարկությամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի» փաթեթը, որն ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ, չնայած բուռն քննարկումներին, նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ կներկայացվի` պահպանելով պարտադիր բաղադրիչը: Ըստ նախարարի` պարտադիր բաղադրիչը պահպանվել է` մանրակրկիտ ուսումնասիրելով «Մարտիկ» հիմնադրամի տարբերակը։ Փորձը ցույց է տվել, որ եթե սկզբնական շրջանում հիմնադրամի նկատմամբ կար հասարակության վստահությունը, վերջում արդեն այն խաթարվեց:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ «Մարտիկ» հիմնադրամի գործառույթի շրջանակներում, բուն գործունեության ընթացքում, կամավոր սկզբունքով հաջողվել է հավաքել մոտ 1,2 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է:

Грант Багратян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բագրատյան. 1000 դրամի մասին օրինագիծը պահային լուծում է

«Այսինքն, երբ անվստահության խնդիր չկար, նվիրատուների թիվն ամենադինամիկ շրջանում չի անցել մոտ 7000 —8000»,-ասաց նախարարը:

Նախարարը շտապեց փարատել «Մարտիկ» հիմնադրամի գումարների ճակատագրով անհանգստացնողներին.«Այդ գումարներն անձեռնմխելի են, ինչպես կանոնադրությամբ գոյություն ունեն: Մայր գումարից ստացվող տոկոսները, հիմնադրամի հոգաբարձուների որոշմամբ, ծախսվել են կանոնադրական նպատակների համար»,-ասաց պաշտպանության նախարարը:

Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չնայած օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությանը, նախագծում բացեր կան:

Армянский драм - Sputnik Արմենիա
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «1000 դրամների» նախագիծը

«Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ պետք է կամավորական սկզբունքը գործի, իսկ նվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չգանձեն: Համակարծիք եմ, որ 200 հազարից ավելի աշխատավարձ ստացողներից ավելի գանձվի»,-ասաց նա:

Նախարար Սարգսյանը նշեց, որ, հաշվի առնելով եղած փորձը և մեր առջև դրված խնդիրը և, քանի որ խոսքը մարտական հերթապահության զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վիճակի բարելավման մասին է, նպատակահարմար է պահպանել մոտեցումները, որ կան օրենքի նախագծում` պարտադիր վճարը պահպանելով որպես հիմք՝ հնարավորություն ստեղծել կամավոր լրացուցիչ վճարումներով ավելացնել այդ հիմնադրամի միջոցների ծավալը:

 

Լրահոս
0