Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Շիրակ Թորոսյան. «Ստիպված ենք լինելու տրանզիտի համար վճարել ադրբեջանցիներին»

© Sputnik / Asatur YesayantsШирак Торосян
Ширак Торосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրացական նավթագազային պետական ընկերության Ռուսաստանից տրանզիտ ճանապարհով Հայաստան ներկրվող խողովակաշարի 25 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու ցանկություն է հայտնել ադրբեջանական պետական նավթագազային ընկերությունը: Հայաստանի համար մտահոգիչ այս խնդրի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Շիրակ Թորոսյան. վրացական նավթագազային պետական ընկերությունը պատրստվում է վաճառել Հայաստան ներկրվող գազի խողովակաշարի 25 տոկոս բաժնեմասը

Խնդրով մտահոգված` պատգամավոր Շիրակ Թորոսյանը կառավարության վերջին հարցուպատասխանի ժամանակ խոսեց այս մասին: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ քանի դեռ վաճառքի է հանված միայն 25 տոկոսը ՝ մտահոգվելու պատճառ չունենք:

«Մինչև 25 տոկոսի պարագայում ռիսկ չկա, բայց մտահոգություն կա, որովհետև նախ այդ 25 տոկոսը կարող է հետագայում մեծանալ, եթե, ասենք, Վրաստանի կառավարությունը որոշի իրացնել հաջորդ 25 տոկոսը ևս. այդ դեպքում ակնհայտ ռիսկեր կլինեն»,-ասաց պատգամավորը: Չնայած դեռևս խոսքը 25 տոկոսի մասին է, բայց, ըստ Թորոսյանի, այս դեպքում էլ կա մտահոգվելու առիթ, որովհետև եթե 25 տոկոսը ձեռք է բերում ադրբեջանական «SOCAR» նավթագազային ընկերությունը, ապա այս դեպքում մենք, ուզենք թե չուզենք, ստիպված ենք լինելու 25 տոկոսի չափով տրանզիտի համար վճարել ադրբեջանցիներին:

 

Լրահոս
0