Բաբայան. «Անօդաչու թռչող սարքի մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է»

© Sputnik / Asatur Yesayants / Давид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը կարծում է, որ Ադրբեջանի գործողություններում անգամ ապատեղեկատվությունն է ենթարկվում որոշակի սիմվոլիզմի։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հայկական անօդաչու թռչող սարք է կործանվել, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Լուրը չի համապատասխանում իրականությանը. ապատեղեկատվություն է։ Այսօր նրանց համար հատուկ օր է` Հեյդար Ալիևի մահվան օրը, ուստի նրանք հատկապես մեծ ջանքեր են գործադրում տեղեկատվական դաշտում», — ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը դեկտեմբերի 11-ին և 12-ին 14 անգամ գնդակոծել է հայկական դիրքերը, և այդ թիվը համընկնում է Ադրբեջանի նախորդ նախագահի մահվան 14-րդ տարելիցին։

«Նրանք միշտ պահպանում են այդ սիմվոլիզմը», — ասաց Բաբայանը։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0