Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

69 համարի երթուղին դադարեցնում է աշխատանքը

© Sputnik / Asatur YesayantsРадио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 69 երթուղու աշխատանքը 2 օրից դադարեցվելու է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Հենրիկ Նավասարդյան

Համար 69 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքների դադարեցման հետ կապված Sputnik Արմենիային պարզաբանում է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Նրա խոսքով` 69 համարի երթուղու սպասարկող կազմակերպությունը հրաժարվել է այդ երթուղու հետագա գործարկումից, որովհետև միկրոավտոբուսային երթուղին չի կարողացել մրցակցել ավտոբուսային երթուղիների հետ։ «Այն սպասարկում էր Նորքի 9-րդ զանգվածից դեպի Երիտասարդական։ Նույն ուղղությամբ աշխատում են ևս 4 ավտոբուսային երթուղիներ»,-ասում է Հենրիկ Նավասարդյանը։ Տրանսպորտի վարչության պետը կարծում է, որ ուղևորները նախընտրում են ավտոբուսը միկրոավտոբուսից, դրա համար 69 երթուղին մրցակցությունից դուրս է մնացել։

Լրահոս
0