00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Նախընտրական մարտերի ու նախատոնական արժեզրկման սպասումով

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 13-ի մամուլի տեսությունը:

«Ժամանակ». ԳԱԼԱ-ն կմիանա նոր դաշինքին

Թերթի տեղեկություններով` ԳԱԼԱ նորաստեղծ կուսակցությունն առաջիկայում ևս կմիանա երեկ պաշտոնապես հայտարարված «Լուսավոր Հայաստան»-«Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» կուսակցությունների դաշինքին։ Այս հարցի շուրջ բանակցություններն, ըստ թերթի, երկար ժամանակ է, ինչ շարունակվում են։

Сасун Микаелян, Арам Саргсян и Эдмон Марукян подписывают соглашение - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էդմոն Մարուքյան. «Դուռը փակ չէ, մյուսներն էլ կարող են միանալ»

«Դաշինքի ցուցակում ԳԱԼԱ-ից կլինի Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Հենց վերջինս էլ, ըստ ամենայնի՝ կլինի նաև դաշինքի ռեյտինգային թեկնածուն Գյումրիի տարածաշրջանում»,- գրում է «Ժամանակ» թերթը:

«Հրապարակ». ՀՀԿ նիստը շատ բան կբացահայտի

Թերթի դիտարկմամբ` ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստում կարևոր խնդիրներ են լուծվելու: Ընդ որում, ոչ միայն նշանակվելու են ՀՀԿ նախագահի տեղակալները, այլև փոփոխություններ են սպասվում խորհրդի կազմում։

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վերադասավորումներ են տեղի ունենալու։ Խորհրդի կազմի փոփոխությունները ցույց կտան, թե ովքեր ակտիվ կլինեն առաջիկա գործընթացներում, ովքեր դուրս կմղվեն թիմից։ Նոր խորհրդում կընդգրկվեն ՀՀԿ մկրտությունը վերջերս ստացած նախարարները և ոչ միայն»,- գրում է թերթը՝ հավելելով, որ նիստը կկայանա առաջիկա 5-7 օրերի ընթացքում։

«Փաստ». Հրազդանում նախընտրական թեժ մարտեր են սպասվում

«Փաստ» թերթի կանխատեսմամբ` Կոտայքի մարզում նախընտրական կրքերը, ամենայն հավանականությամբ, թեժ են լինելու: Թերթի տեղեկություններով` ռեյտինգային քվեարկություններով այստեղ ԱԺ մտնելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, և «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը, որը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռորդին է:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Եթե ցանկությունով լինի, Հանրապետականի ցանկությունը 500 հազար, մի միլիոնն է

Եվ քանի որ, թերթի բնորոշմամբ, երկու թեկնածուներն էլ իրենց ընտրվելու հիմնական «ստավկան» դրել են Հրազդանի ընտրողների վրա, հոդվածագիրը չի բացառում, որ միմյանց դեմ կատաղի «մարտեր» մղելով, թեկնածուները կկիսեն ձայները և երկուսն էլ դուրս կմնան Ազգային ժողովից:

«Որովհետև Կոտայքը բավականին մեծ ընտրատարածք է, և արդյունքում կարող են հաղթել մյուս տարածքներում առավել արդյունավետ ընտրարշավ կազմակերպած թեկնածուները: Իսկ որ այս մարզում հզոր թեկնածուների պակաս չի լինելու, ուղղակի ակնհայտ է»,- գրում է թերթը:

«Հայկական ժամանակ». Դրամն արժեզրկվում է, տրանսֆերտները՝ նվազում

Հայաստանյան ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվող դրամի արժեզրկման արագացող տեմպը «Հայկական ժամանակ»-ի դիտարկմամբ, չի տեղավորվում անցած տարիներին ձևավորված տրամաբանության մեջ:

«Խնդիրն այն է, որ հիմա բնակչությունը տոնական գնումներ կատարելու համար պահուստներից հանում է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք է հանգեցներ դրամի արժևորման: Իսկ դրամի արժեզրկումը նշանակում է, որ շուկայում կա արտարժույթի պակաս: Թե որն է դրա պատճառը, առայժմ դժվար է ասել, քանի որ ԿԲ-ն չի հրապարակում շուկայում մասնավորապես իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշներ: Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով: Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են այլ «դոլար հավաքողներ»,- գրում է թերթը:

Ըստ նույն աղբյուրի, նույն ժամանակահատվածում էլ ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հատեց իր մեկուկես տարվա ռեկորդային ցուցանիշը:

Դրա պատճառը, հոդվածագրի մեկնաբանմամբ, նավթի գինն է, որի մեկ բարելի գինը երեկ հասել է 56 դոլարի: «Ռուբլու արժևորումը կարող է փոքր- ինչ մեծացնել տրանսֆերտներով ապրող մեր քաղաքացիների եկամուտները, քանի որ դրանց գերակշռող մասը գալիս է Ռուսաստանից և ռուսական ռուբլու տեսքով: Մյուս կողմից, սակայն, տրանսֆերտների նվազումը վերջին շրջանով պայմանավորված էր ոչ թե ռուբլու արժեզրկմամբ, այլ տրանսֆերտների` հենց ռուբլով արտահայտված ծավալների նվազմամբ»,- գրում է թերթը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0