Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Շիրակ Թորոսյան. «Հայաստանն էներգակիրների մասով կախվածության մեջ կընկնի Ադրբեջանից»

© Sputnik / Diana Atoyan / Ширак Торосян в гостях у радио Sputnik Армения
Ширак Торосян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը գնելու պատրաստակամություն է հայտնել ադրբեջանական «SOCAR» ընկերությունը։ Հնարավոր այս գործարքի հետևանքների մասին իր մտահոգությունը Sputnik Արմենիային հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Շիրակ Թորոյան

Ըստ պատգամավորի` այս գործարքի իրականություն դառնալու պարագայում Հայաստանն էներգակիրների մասով ամբողջովին կախվածության մեջ կընկնի Ադրբեջանից։ Դա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը տարածաշրջանում գազ արտահանող պետություն է։

«Եվ եթե «SOCAR»-ը տիրապետի այդ գազամուղին, ապա Ադրբեջանը կփորձի իր մոնոպոլ դիրքն օգտագործել ու դառնալ գլխավոր ու միակ մատակարարը տարածաշրջանում։ Ադրբեջանը սա կարող է օգտագործել նաև քաղաքական նպատակներով, որը էապես կհարվածի Ռուսաստանի տնտեսական շահերին։ Այսինքն`«SOCAR»-ը կփորձի խափանել Հայաստանի գազի մատակարարումը, ինչի արդյունքում կտուժի հենց «Գազպրոմը»»,-ասում է Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորի կարծիքով` Իրանը ևս դժգոհ կլինի, եթե Ադրբեջանը տիրապետի այդ գազամուղին։ Որովհետև այդ երկիրը Իրան —Հայաստան գազամուղով հնարավորություն ունի գազ արտահանելու Վրաստան և ամբողջ տարածաշրջան։ «SOCAR»-ի տիրապետության պայմաններում այդ հեռանկարը կվտանգվի։

Լրահոս
0