Անհանգիստ գիշեր Արցախում, Ադրբեջանը շարունակում է սադրել

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащий армянской армии на боевом посту
Военнослужащий армянской армии на боевом посту - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Արցախի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից:

Բացի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (3 արկ), հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լրահոս
0