Արմեն Երիցյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства РА. Армен Ерицян
Заседание Правительства РА. Армен Ерицян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստում:

 

 

Լրահոս
0