00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեհյան, թե՞ թոնիր. Էջմիածնի կառուցման վայրը` պատմության վկայությամբ

© Архив ЭчмиадзинаТонир под Первопрестольным Эчмиадзином
Тонир под Первопрестольным Эчмиадзином - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ 5–րդ դարի պատմիչների` առաջին քրիստոնեական եկեղեցիները կառուցվել են մեհյանների տեղում։ Մինչև այսօր մասնագետներ կան, որոնք համոզված են` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես կառուցվել է մեհյանի տեղում։ Մայր Աթոռում հերքում են այս կարծիքը` վստահեցնելով, որ իրականությունն այլ երես ունի։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Այն, որ Մայր Տաճարը կառուցվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, բացառում են Սուրբ Էջմիածնում։

Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը շեշտում է` Տաճարը կառուցվել է աստվածային հայտնությամբ, ուրույն մի ճարտարապետական տիպով, որը հայ եկեղեցական ճարտարապետության ավանդն է քրիստոնեական քաղաքակրթության մեջ առհասարակ: Իսկ այն, ինչ 1950-ական թթ. պեղումների ժամանակ բացվել է Մայր Տաճարի Ավագ խորանի տակ, ոչ թե մեհյան է կամ հեթանոսական տաճարի մնացորդ, այլ՝ թոնիր, օջախ։

© Архив ЭчмиадзинаՄայր Տաճարի Ավագ խորանի տակ թոնիր կա
Тонир под зданием кафедрального собора в Первопрестольном Эчмиадзине  - Sputnik Արմենիա
Մայր Տաճարի Ավագ խորանի տակ թոնիր կա

«Ըստ հնագետների` այդ շինվածքը 2-3-րդ դարով թվագրվող թոնիր է։ Թե այն ինչ նպատակով է օգտագործվել, բնակարանի մա՞ս է կազմել, թե՞ աղյուսի թրծման վառարան, ուսումնասիրողները դեռ հստակ չեն կողմնորոշվել»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Մեկնաբանությունները, թե մեհյանի կործանման վայրում է կառուցվել Տաճարը, Տեր Ասողիկ քահանայի խոսքով, հակասում է պատմական վկայություններին։ Իսկ պատմությունը վկայում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել` Աստծո Միածին Որդին իջնելով երկնքից այն տեղն է ցույց տվել, որտեղ պետք է կառուցվեր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը։

«Ըստ Ագաթանգեղոս պատմիչի, երբ առավոտյան Լուսավորիչ Հայրապետը Տրդատ թագավորին պատմում է իր ունեցած տեսիլքի մասին՝ գալիս են և այդ տարածքը ցանկապատում, դուռ են դնում և փայտե խաչ կանգնեցնում, որպեսզի այնուհետև սկսեն Տաճարի կառուցումը»,- պատմեց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Քահանայի խոսքով` 4-րդ դարի սկզբին՝ Տաճարի կառուցման ժամանակ, այդ վայրում չի եղել մեհյան, Ագաթանգեղոսի պատմության մեջ չկա այդպիսի տեղեկություն: Սակայն, ինքնին, անառարկելի է, որ այդ տարածքում հնագիտական տարբեր շերտեր կան:

Այսօր դեպի «պատմական թոնիր» տանող մուտքի դուռը բոլորի համար ու պարբերաբար բաց չէ։ Մուտքը հասանելի է հատուկ խմբերի համար`հնագետներ, պատմաբաններ, մշակութաբաններ, նրանք, ովքեր հետաքրքրված են պատությամբ, հնագիտությամբ։

© Архив ЭчмиадзинаԹոնիր Մայր Տաճարի Ավագ խորանի տակ
Тонир под зданием кафедрального собора в Первопрестольном Эчмиадзине  - Sputnik Արմենիա
Թոնիր Մայր Տաճարի Ավագ խորանի տակ

«Քանի որ Ավագ խորանի ներքնահարկը նեղ է և անձուկ՝ անհարմարություն ունի բոլոր այցելուներին միաժամանակ ընդգրկելու, ուստի զգուշավորության ու անվտանգության հանգամանքներով պայմանավորված՝ այդ վայրի դուռը մշտապես բաց չենք պահում»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Լրահոս
0