Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ է

© Sputnik / Asatur Yesayants Зима в Армении
Зима в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում տեղացող առատ ձյունը դժվարանցանելի է դարձրել ճանապարհները։ Ճանապարհային ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշված են այն ճանապարհահատվածները, որոնք փակ կամ դժվարանցանելի են այս պահին։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը:

Հաղորդագրության համաձայն` տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին Երևան-Դիլիջան ավտոճանապարհը՝ մինչև Դիլիջանի թունելի սկիզբ, դարձել է դժվարանցանելի և դադարեցված է երթևեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար:

«Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Լրահոս
0