Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Տոնական թանկացումն օրինաչափություն է

© Sputnik / Asatur YesayantsАкоп Акопян
Акоп Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամանորից առաջ սպառողական ապրանքների գների թանկացումը շուկայի օրինաչափությունն է: Լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյան

Նոր տարվան ընդառաջ սննդամթերքի գների բարձրացումն, ըստ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի, օրինաչափ է և շուկայի թելադրանքն է:

«Մեզանում գները դեկտեմբերին միշտ բարձրացել են: Դա էլ է օրինաչափ, որովհետև սպառումը շատանում է, և գինը բարձրացնում է: Շատ երկրներում սպառումը շատանում է, գինը իջնում է, իսկ մեզ մոտ դեկտեմբերին սպառումը շատանում է, իսկ մնացած 11 ամիսներին քիչ է»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Այդուհանդերձ, պատգամավորի համոզմամբ մսամթերքի գները չեն աճի, որովհետև արտադրվող մսամթերքի ծավալները բավարարում են անգամ նախատոնական պահանջարկը:

 

Լրահոս
0