Ստամբուլում շարունակվում են հակառուսական ակցիաները

© AFP 2023 / OZAN KOSE / Участники антироссийской акции в Стамбуле
Участники антироссийской акции в Стамбуле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստամբուլում, Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ հակառուսական նոր ակցիաններ են տեղի ունեցել։ Այս կապակցությամբ քաղաքում խստացվել են անվտանգության միջոցառումները։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Անցած գիշեր, Ստամբուլի ռուսական հյուպատոսության գլխավոր շենքի մոտ հակառուսական հանրահավաքներ են տեղի ունեցել։ Այս մասին ՌԻԱ Նովստի գործակալությանը տեղեկացրել է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության մամուլի խոսնակը։

Հակառուսական ակցիանների մասնակիցները դժգոհ են Ռուսաստանի դիրքորոշումից, կապված Սիրիայում` մասնավորապես Հալեպում, տեղի ունեցող գործողությունների հետ։ Բողոքի ակցիանների վատ հետևանքները կանխելու համար Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ խստացվել են անվտանգության միջոցառումները։ Այնտեղ շուրջօրյա հերթապահում են ոստիկանության աշխատակիցները։

 

Լրահոս
0