Լեոնարդո Դի Կապրիոն 65 հազար դոլար է փոխանցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցФотоколл актеров фильма "Великий Гэтсби" в Каннах
Фотоколл актеров фильма Великий Гэтсби в Каннах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք–երեկույթի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի գյուղական համայնքներում ապրող մանուկներին ուղղված նվիրատվությունը կազմել է 65 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է arevelk.am-ը։

Լեոն այդքան գումարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել է հիմնադրամին:

Հավաքույթի ընթացքում նաև այլ արվեստի գործեր են վաճառվել: Ամբողջ երեկոյի ընթացքում նվիրատվությունների միջոցով հավաքվել է 3.1 մլն դոլար, որով հիմնադրամը շարունակելու է իր՝ արդեն մեկնարկած ծրագրերը Հայաստանում:

«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը վարել է հայկական ծագումով հոլիվուդյան կատակերգակ դերասանուհի Անդրեա Մարտինը։

 

Լրահոս
0