Կառավարության նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ

© Sputnik / Asatur YesayantsВ правительстве Армении минутой молчания почтили память Армена Ерицяна
В правительстве Армении минутой молчания почтили память Армена Ерицяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Կառավարությունը հերթական նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ։ Կառավարության անդամները ոտքի կանգնեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը։

«Մեր գործընկերը վաղաժամ հեռացավ կյանքից»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին առողջական ծանր վիճակով դեկտեմբերի 13-ին տարել էին «Նաիրի» բուժկենտրոն, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է։

Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված): Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Լրահոս
0