Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սուսաննա Հարությունյան. «Երեխաներին կրծքով կերակրման օրենքը խախտվում է ամեն քայլափոխի»

Радио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ օրենքով կարգավորվում են երեխաներին կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության` արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
Սուսաննա Հարությունյան

Պարզվում է` օրենքը խախտվում է գրեթե ամեն քայլափոխի: Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է «Վստահություն» առողջապահական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը։

Սուսաննա Հարությունյանի խոսքով` առաջին անգամ Հայաստանում սահմանվել են կրծքով կերակրվող երեխայի և կրծքով կերակրող մոր իրավունքները։ «Այս օրենքով արգելվում է ազգաբնակչության շրջանում մանկական սննդի գովազդը։ Մինչդեռ, մանկական սնունդ արտադրող ընկերությունները իրենց կայքերում խոսում են կազմակերպած սեմինարների մասին, գովազդում են իրենց արտադրանքը։

Կայքերում նաև ներկայացված են մինչև 6 ամսական երեխաների հավելյալ սննդի տեսականի, որոնց նույնիսկ վաճառքն արգելված է ՀՀ-ում»,-իրենց մոնիտորինգի արդյունքներն է ներկայացնում Հարությունյանը։ Ի դեպ` մանկական սնունդը չպետք է վաճառվի նաև բուժհիմնարկներում գործող դեղատներում։ Այս ու նման խախտումների համար մեր օրենքը բավականին խիստ պատժամիջոցներ է սահմանում` աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկ։

 

Լրահոս
0