00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Արծրունու հետ տեղի ունեցածն անթաքույց ահաբեկում է. ՀԿ-ների հայտարարությունը

Բաժանորդագրվել
Երաժիշտ Վահան Արծրունին 2 օր առաջ ԱԱԾ է հրավիրվել, ինչից հետո նրան սկսել է մտահոգել իր ընտանիքի անվտանգությունը։ ՀԿ–ները երաժշտի հետ տեղի ունեցածը գնահատել են որպես ոչ միայն քաղաքացու ազատությունների և իրավունքների կոպիտ ոտնահարում, այլև անթաքույց ահաբեկում:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի երաժիշտ Վահան Արծրունին հայտարարել է, որ իրեն երկու օր առաջ զանգահարել է Գրիգոր անունով մեկը, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, հրավիրել է զրույցի ԱԱԾ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամները (Հայաստան) այս կապակցությամբ հայտարարություն են տարածել։

Ваан Арцруни - Sputnik Արմենիա
Արծրունի. «ԱԱԾ-ի հետ «զրույցը» ընտանիքիս ուղղված քողարկված սպառնալիք է»

ԱԱԾ-ում մոտ 40 րոպե տևած զրույցի ընթացքում Վահան Արծրունուն տվել են այնպիսի հարցեր, որոնցով կամեցել են պարզել նրա քաղաքական դիրքորոշումը, մասնակցե՞լ է արդյոք հանրահավաքների և այլն: ՀԿ-ների հայտարարության մեջ նշվում է, որ հարցաքննությունը չի արձանագրվել, Վահան Արծրունուն չեն իրազեկել նրա իրավունքները հրավերի և ոչ պաշտոնական հարցաքննության ընթացքում: ԱԱԾ-ում ունեցած զրույցից հետո երաժշտի ֆեյսբուքյան էջը ընկերների համար արգելափակվել է:

«Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես ոչ միայն քաղաքացու ազատությունների և իրավունքների կոպիտ ոտնահարում, այլև անթաքույց ահաբեկում, ենթադրաբար, այն հաշվով, որ մարդիկ խուսափեն ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, ինքնագրաքննվեն, չմասնակցեն այն հավաքներին, որոնք անցանկալի են իշխանությունների համար, դադարեն քաղաքացի լինել և վերածվեն հարկատու կամակատարների»,- նշված է հայտարարության մեջ։

ՀԿ-ների ներկայացուցիչները վստահեցնում են, որ ԱԱԾ-ն քաղաքացուն առանց ծանուցագրի հրավիրելով ոչ պաշտոնական հարցաքննության` կատարել է անօրինական գործողություն, ինչը պետք է իրավական և քաղաքական գնահատականների արժանանա հասարակական, քաղաքական ուժերի և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

«ՀՀ ԱԱԾ ղեկավար Գ.Կուտոյանից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ԱԱԾ-ի կողմից «ՆԿՎԴ-ԿԳԲ»-ի գործելաոճը, թույլ չտալու համար քաղաքացիների նկատմամբ ապօրինություն, դադարեցնել քաղաքացիների ահաբեկման պրակտիկան, վարչական քննության ենթարկել Վահան Արծրունու հետ կապված այս միջադեպը և պատասխանատվության ենթարկել զանցառուներին»,- նշված է հայտարարության մեջ:

Լրահոս
0