Վերջին հրաժեշտը` Արմեն Երիցյանին

© PHOTOLUREПрощание с Арменом Ерицяном
Прощание с Арменом Ерицяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջին հրաժեշտը տվեցին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Եիրցյանին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ողջ կազմով, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան, այլ պաշտոնյաներ, բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ:

Առաջին աշխատանքային օրն առանց նախարար Արմեն Երիցյանի - Sputnik Արմենիա
Առավոտյան սպասում էի, որ նախարարին տեսնեմ. առաջին աշխատանքային օրն առանց Երիցյանի

Նախարար Վաչե Գաբրիելյանը հրաժեշտի խոսքում ասաց, որ Արմեն Երիցյանն այն մարդն է, ում գործն անմահ է Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործում: «Նա շատ էր հպարտանում այն կառույցով, որը ղեկավարում էր։ Անընդհատ մտածում էր կառույցի մասին, անընդհատ պլաններով լի էր, ուներ գործնական հաստատակամություն այդ ամենը կյանքի կոչելու»,-նշեց նախարար Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Երիցյանը մահացել է դեկտեմբերի 13-ին, երկարատև հիվանդությունից հետո: Արմեն Երիցյանը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի մարտին:

 

Լրահոս
0