Կոնչալովսկու «Դրախտն» ընդգրկվել է «Օսկարի» կարճ ցանկում

© Sputnik / Геннадий Авраменко / Անցնել մեդիապահոցФотоколл и премьера фильма Андрея Кончаловского на 73-м Венецианском кинофестивале
Фотоколл и премьера фильма Андрея Кончаловского на 73-м Венецианском кинофестивале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմը, որն «Արծաթե առյուծ» էր ստացել ու հետո նաև «Օսկարի» ներկայացվել, այժմ արդեն ընդգրկվել է ամերիկյան մրցանակի հավակնորդ ֆիլմերի, այսպես կոչված, «կարճ ցանկում»:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովկսու «Դրախտ» ֆիլմը «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներառվել է «Օսկար» մրցանակի կարճ ցանկում: Այս մասին նշված է ամերիկյան կինոակադեմիայի կայքում:

Երկար ցանկում ընդգրկված 85 ֆիլմից ընդամենը 10-ն են ներառվել կարճ ցուցակում: Ռուսաստանի ներկայացրած ֆիլմից բացի, ցանկում են նաև Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Գերմանիայի, Իրանի, Նորվեգիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ներկայացրած ֆիլմերը:

Կոնչալովսկու «Դրախտը» պատմում է այն մարդկանց մասին, որոնց ճակատագրերը խաչվել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Գլխավոր դերերում հանդես են գալիս Յուլիա Վիսոցկայան, Քրիստիան Քլաուսը և Ֆիլիպ Դյուկեն:

Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 73-րդ կինոփառատոնում, որտեղ «Արծաթե առյուծ» մրցանակի է արժանացել:

Լրահոս
0