Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Զուրաբյան. «Մենք միակ քաղաքական ուժն ենք, որն ունակ է ասել ճշմարտությունը»

© Sputnik / Asatur YesayantsЛевон Зурабян
Левон Зурабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության հաշվետվությունը, խոսեց ապագա ծրագրերի մասին:
Լևոն Զուրաբյան

«Պատմությունը ցույց տվեց, որ մենք շարունակում ենք մնալ միակ քաղաքական ուժը, որն ունակ է ասել ճշմարտությունը»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, թե ՀԱԿ-ը սովորական կուսակցություն չէ, այլ եղել և մնում է շարժում, որը ձևավորվել է 88 թվականին, որը չի սահմանափակվել սոցիալական խմբերի օրակարգով այլ ձևավորել է երկրի գլխավոր մարտահրավերը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ն ունեցել է և՛ լուրջ հաջողություններ, և՛ դժվարություններ, «բայց մի բան ակնհայտ է` ՀԱԿ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը, այն է՝ ձևավորել առաջնային օրակարգը եւ ներգրավելով ժողովրդի լայն զանգվածներին՝ կառուցել անհրաժեշտ գործընթացը»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Զուրաբյանը նշեց, որ եկող տարի ԱԺ ընտրությունները նոր Սահմանադրությամբ ավելի մեծ նշանակություն ունեն, քան նախագահական ընտրությունները հին Սահմանադրությամբ:

 

Լրահոս
0