00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:27
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства РА. Карен Карапетян
Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Կառավարության ղեկավարը նախ հետաքրքրվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ այժմ մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է, վրացական կողմն այսօր էլ շարունակելու է աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար:

На КПП Верхний Ларс скопились сотни большегрузных фур. Съемка с дрона - Sputnik Արմենիա
Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նման արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը և տվել համապատասխան հանձնարարական:

Անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդը քննարկել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրի գնումների պլանում փոփոխություններ կատարելու հարցը:

Նշվել է, որ ծրագրում ներառվել են նաև նոր տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծեր, որոնք դեռևս քննարկման փուլում են: Հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1»-ի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի, սակագնի և միասնական տոմսային համակարգի խորհրդատուի մրցույթի գնահատման արդյունքները:
Վարչապետը կարևորել է Երևանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը և նշել, որ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ:

«Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետևողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև ուսանողների և առանձին այլ խմբերի համար տոմսային համակարգի ներդրումը:

Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-2» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաղթղթերը: Տեղեկացվել է, որ ճանապարհահատվածն ունենալու է 15 կմ երկարություն և 4-6 երթևեկելի հատվածներ: Շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 36 մլն դոլար:

Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Փոխքաղաքապետ. երևանցիների վաղեմի երազանքն իրականություն է դառնում

Հաստատվել են Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Նոր Շիրակ ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու ճանապարհահատվածի շինարարական պայմանագրին Արտաշատի խճուղու և հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի միջև առկա տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքների իրականացմանը և խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման հաշվետվությանը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0