Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ձնե քանդակների մշակույթը նաև Երևանում

© Sputnik / Aram NersisyanКарен Хачатрян в гостях у радио Sputnik Армения
Карен Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շատ շուտով Երևանի Ազատության հրապարակը կզարդարեն ձնե քանդակները։ Նախաձեռնությունը HD Studio-ինն ու նրա ղեկավար Կարեն Խաչատրյանինն է։
Կարեն Խաչատրյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում Կարեն Խաչատրյանը նկատեց, որ 3 տարի է՝ նման ծրագիր իրականացնելու մտադրություն ունեն, և այս տարի արդեն որոշում կայացվեց Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցելով կյանքի կոչել գաղափարը։

«Ամբողջ աշխարհում, հատկապես ձնառատ երկրներում, անցկացվում է նման միջոցառում, և Երևանն էլ պետք է հետ չմնա ու նման ծրագիր կազմակերպի մեր երեխաների, քաղաքացիների, զբոսաշրջիկների համար»,- ասաց նա։

Քանդակները պատրաստելու և ցուցադրելու են ինչպես պրոֆեսիոնալները, այնպես էլ արվեստի դպրոցների սաները՝ իրենց ուսուցիչների հետ:

Քանդակները լինելու են տարբեր թեմաներով, կազմակերպիչներն էսքիզների առումով հեղինակներին ազատություն են տվել, սակայն կգերակշռեն հեքիաթային կերպարները, կլինի Փարիզի Էյֆելյան աշտարակը, նույնիսկ մտադրություն կա ներկայացնելու Երևանի երբեմնի Երիտասարդական պալատը։՚

Կարեն Խաչատրյանի խոսքով՝ մեր երկրում ձյան հետ աշխատելու փորձ դեռևս չկա, ուստի ծրագիրը նաև փորձարարական է. հաջողություն ունենալու դեպքում միջոցառումը կդառնա ավանդական:

 

Լրահոս
0