Գրոհայիններն այրել են խաղաղ բնակիչների համար նախատեսված ավտոբուսները

© страница Conflict News в facebookВ Сирии боевики сожгли семь предназначенных для эвакуации автобусов
В Сирии боевики сожгли семь предназначенных для эвакуации автобусов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոբուսները նախատեսված էին սիրիական Քեֆրայա և Ֆուա քաղաքների բնակիչների տարհանման համար:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ահաբեկիչները Սիրիայում 7 ավտոբուս են այրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Գրոհայինները կրկին խախտել են պայմանավորվածությունը: Նրանք այրել են Ֆուա և Քեֆրայա քաղաքներ ուղևորվող ավտոբուսները»,- աշխարհազորայինների բանակի աղբյուրները հայտնել են գործակալությանը:

Ավելի վաղ «Ահրար ահ-Շամ» ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարները տարհանման համաձայնություն էին տվել: Տարհանման գործողության ընթացքում ծրագրվում էր 5 հազար մարդ դուրս բերել քաղաքներից:

Al Mayadeen հեռուստաընկերությունը հայտնում է, որ այլ ավտոբուսներ են ուղևորվել Իդլիբ գավառ տեղի բնակիչներին տարհանելու համար:

Լրահոս
0