00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵԱՏՄ-ում դոփում է տեղում

© Sputnik / Asatur YesayantsЕЭК. ЕАЭС
ЕЭК. ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ անդամակցության 2 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում քիչ բան է փոխվել, որոշ ապրանքներ էժանացել են, բայց սպասվող ցանկալի արդյունքն առայժմ տեսանելի չէ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 2-ին կլրանա ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության 2 տարին: Նախապես ակնկալվող տնտեսական ակտիվությունը, սակայն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով, դեռ տեսանելի չէ:

«Մենք մտածում էինք, որ ռուսները կամ Ռուսաստանի տարածքում ապրող հայերը, ԵՏՄ անդամակցությունից ոգևորված, պետք է այստեղ ներդրումներ կատարեն, բայց այդ լուրջ աշխուժացումը դեռ չկա»,- ասաց մեր նա:

Հայաստանի համար ԵՏՄ-ի հիմնական գործընկերներ է մնում Ռուսաստանը, իսկ Ղրղըզստանը, Ղազախստանը, Բելառուսը մեզ համար գործընկեր դեռ չեն դարձել: Մեր առևտրային ծավալներն այդ երկրների հետ գրեթե չեն զարգանում:

Минеральная вода Боржоми - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՏՄ–ում. օգնությո՞ւն, թե՞ խոչընդոտ վրացական տնտեսությանը

Պատճառն, ըստ տնտեսագետի, այն է, որ այդ երկրները նույնպես խիստ կախված են ՌԴ տնտեսությունից, ունեն գլոբալ խնդիրներ և Հայաստանի հետ ճանապարհային կապի անհարմարություններ:

Գագիկ Մակարյանի բնորոշմամբ` Հայաստանն այս պահին ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների ոլորտում «տեղում դոփում է»:

Այդուհանդերձ, ԵՏՄ անդամակցության 2 տարում Հայաստանի տնտեսությունը նաև դրական տեղաշարժեր է գրանցել. անհամեմատ պարզեցվել է ապրանքների ներկրումը, մաքսազերծումը, ինչը դրականորեն է ազդել նաև որոշ ապրանքատեսակների գների վրա:

Բայց սա էլ իր հերթին ունի իր բացասական էֆեկտը: Գագիկ Մակարյանը նշում է, որ կան Հայաստանում արտադրվող ապրանքատեսակներ, որոնց իրացումը ներքին շուկայում որոշ չափով տուժում է ներկրված ավելի էժան տարբերակների պատճառով:

Արտահանման պարագայում ևս Հայաստանի հիմնական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Բայց, Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, այս բնագավառում երկու երկրների գործարար հարաբերությունները դեռ չեն վերականգնել 2014թ-ի մակարդակը:

«2014թ.-ի տարեվերջին եղավ ռուբլու արժեզրկման և արտաքին պատժամիջոցների պատճառով առաջացած ճգնաժամը, որը շարունակվեց նաև 2015թ-ին: Հիմա որոշ բարելավում նկատվում է, ռուբլին կայունացել է, բայց դեռ նախաճգնաժամային վիճակին չենք հասել»,- ասում է Մակարյանը՝ կանխատեսելով, որ առաջիկա տարում Ռուսաստանի տնտեսական վիճակը կլավանա՝ ի հաշիվ նախանշված +1% ՀՆԱ-ի աճի:

Բայց այս ոչ այնքան ակնառու բարելավումը Գագիկ Մակարյանը կապում է ոչ այնքան ԵՏՄ-ի, որքան առանձին վերցրած ՌԴ-ի հետ: Իսկ ԵՏՄ շրջանակում Հայաստանի առաջընթացը տնտեսագետը պայմանավորում է մասշտաբի էֆեկտով։

«Հայաստանը պետք է կամուրջ լինի ԵՏՄ-ի, Իրան-ի և ԵՄ-ի միջև և որոշակի կերպով փորձի օգուտ քաղել դրանից: Օրինակ՝ Իրանից ներկրվող ապրանքները Հայաստանում վերափաթեթավորվեն, վերամշակվեն, լինեն հավաքման արտադրություններ: Այսինքն՝ Իրանի քանակական տնտեսությունը պետք է օգտագործվի Հայաստանով դուրս բերելու համար, քանի որ Հայաստանը՝ որպես փոքր տնտեսություն ունեցող երկիր, չի կարող շուկաներ գրավել»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ այն փոքր ծավալի արտադրանքը, որ Հայաստանն ունի, արդեն իսկ փորձում է արտահանել, բայց դա առայժմ ցանկալի մակարդակից քիչ և դժվար է ստացվում:

Լրահոս
0