Պերմյակովի գործով վնասի հատուցման մասով դատավճռի դեմ բողոքը մերժվեց

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերաքննիչ դատարանը մերժել է Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արամազդ Կիվիրյանի և Արայիկ Զալյանի բողոքները։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավճռի և բարոյական վնասի քաղհայցի դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ որոշումները:

Նիստը վարող դատավոր Մհեր Արղամանյանը հրապարակեց որոշումները, համաձայն որոնց՝ դատարանը մերժել էր բողոքները:

Վերաքննիչ դատարանը գործը քննում էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արամազդ Կիվիրյանի և Արայիկ Զալյանի բողոքների հիման վրա:

Аркадий Нейланд и Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Նեյլանդ-Պերմյակով. արտաքին նմանությունը հուշում է հանցագործության մոտիվները

Արամազդ Կիվիրյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր բարոյական վնասի քաղհայցի մերժման գործն ուղարկել նոր քննության, իսկ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը բողոք էին ներկայացրել ամբողջ դատավճռի դեմ:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վնասի հատուցման պահանջով քաղհայցը վարույթ չընդունելու մասով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, պատժի կրման վայրը պետք է որոշվի դատական բողոքների քննության ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում: Պերմյակովն այժմ գտնվում է ռուսական ռազմաբազայում:

Լրահոս
0