Բողոքի ակցիա` «Հրանտի ընկերներ» նախաձեռնության կողմից

© ajansuniversite.istanbul.edu.tr / Грант Динк
Грант Динк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի շենքի առջև:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Բողոքի ակցիայի մասնակիցների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Դինքի սպանության մանրամասները թաքցնելու և դատավարության՝ արդար պայմաններում իրականացման գործընթացը խանգարելու հարցում պետությունն ու ոճրագործները միասին են գործել: Այս մասին հայտնում է «Ակօս» պարբերականը:

Грант Динк — турецко-армянский журналист, колумнист, главный редактор турецко-армянской газеты «Агос» - Sputnik Արմենիա
Հրանտ Դինքի սպանության գործով 2 ոստիկանապետեր կարող են ցմահ ազատազրկվել

«Հրանտի ընկերներ»-ը շեշտել են, որ դատախազության կողմից սպանության մեղքը միայն գյուլենականների վրա բարդելը խճճում է արդար դատավարության և անկողմնակալ վճռի հասնելու գործընթացը:

Նախաձեռնության անդամները նշել են, որ վերջին շրջանում` Թուրքիայում ստեղծված իրավիճակի ֆոնին, արդար դատավարության սպասումներն ու հույսերն անիրական են թվում։ Եվ չնայած դրան՝ Դինքի ընտանիքն ու դատավարությանը հետևող ակտիվիստները շարունակելու են արդարություն պահանջել:

 

Լրահոս
0