00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալկինը խոստացել է Երևանում ներկա գտնվել «Լավագույնը» շոուի Մերիի համերգին

© Sputnik / Asatur YesayantsМери Мусинян
Мери Мусинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաղանդավոր քանոնահարուհի Մերի Մուսինյանն իր կատարմամբ նվաճել է ոչ միայն «Առաջին ալիքի» կոլեկտիվի և ժյուրիի սրտերը, այլ նաև բազմահազար հանդիսատեսի։ Sputnik Արմենիան պատմում է, թե ինչպես է Մերին «Լավագույնը» հայտնի շոուի մասնակից դարձել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մերի Մուսինյանը, որը փայլուն ելույթ է ունեցել ռուսական «Առաջին ալիքի» «Լավագույնը» շոուի ընթացքում, առաջին մասնակիցն էր Հայաստանից։ Նախագծի մենեջերները միանգամից գնահատել են նրա վիրտուոզ կատարումը` հայկական ժողովրդական բարդ գործիքով` քանոնով և, առանց նախնական մրցույթի, հրավիրել մասնակցելու։

«Երբ ինձ հրավիրեցին, ես «Նոր անուններ» երաժշտական նախագծի շրջանակում համերգներով Ֆրանսիայում էի», — Sputnik Արմենիայի թղթակից հետ զրույցում ասաց Մերին։

Մերիի մայրը` Անուշ Աղաջանյանը,  հեռուստացույցով պատահաբար տեսել է շոուի մասնակցության հայտը, լրացրել է և ուղարկել ծրագրի էլեկտրոնային փոստի հասցեին։ Հետո Անուշին զանգահարել է «Առաջին ալիքի» մենեջերը և Մերիին հրավիրել շոուին մասնակցելու։

Բայց ստիպված են եղել մի քիչ սպասել, քանի որ Մերին այդ ժամանակ հյուրախաղերով Ֆրանսիայում էր։

«Մենք քասթինգ չենք անցել, մեզ միանգամից ընտրել են։ Նրանք զարմացան, երբ իմացան, որ աղջիկս Ֆրանսիայում է»,- պատմում է Մերիի մայրը` Անուշը։

Մերի Մուսինյանը քանոն է նվագում ռուսական «Լավագույնը» հեռուստանախագծում - Sputnik Արմենիա
«Լավագույնը». փոքրիկ Մերիի ելույթը ռուսական հայտնի հեռուստանախագծում

Մոսկվայում փորձերը տևել են երկու օր, այդ ընթացքում Մերին շփվել է ոչ թե շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինի, այլ ծրագրի ռեժիսորի և պատասխանատու անձանց հետ։

Ինչպես պարզվել է, Գալկինը մինչև եզրափակիչ նկարահանումները հաղորդման հյուրերին չի հանդիպում, այլ ծանոթանում է նրանց հետ նկարահանումների ժամանակ, որպեսզի ամեն ինչ բնական լինի։

«Ես հագել էի երկար, սպիտակ շորիկ` ծաղիկներով և թիթեռներով, մազերս հարդարել էին «արքայադստեր» նման. այդ ամենն ինձ համար ընտրել էին «Առաջին ալիքի» ոճաբանները»,– մի քիչ ամաչելով ասաց Մերին։

© Sputnik / Asatur YesayantsՄերի Մուսինյան
Մերի Մուսինյան - Sputnik Արմենիա
1/4
Մերի Մուսինյան
© Sputnik / Asatur YesayantsՔանոնահարուհի Մերի Մուսինյան
Քանոնահարուհի Մերի Մուսինյան - Sputnik Արմենիա
2/4
Քանոնահարուհի Մերի Մուսինյան
© Sputnik / Asatur YesayantsՄերի Մուսինյանը` հյուր Sputnik Արմենիայում
Մերի Մուսինյանը` հյուր Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա
3/4
Մերի Մուսինյանը` հյուր Sputnik Արմենիայում
© Sputnik / Asatur YesayantsՄերի Մուսինյանը` Sputnik Արմենիայի հյուր
Մերի Մուսինյանը` Sputnik Արմենիայի հյուր - Sputnik Արմենիա
4/4
Մերի Մուսինյանը` Sputnik Արմենիայի հյուր
1/4
Մերի Մուսինյան
2/4
Քանոնահարուհի Մերի Մուսինյան
3/4
Մերի Մուսինյանը` հյուր Sputnik Արմենիայում
4/4
Մերի Մուսինյանը` Sputnik Արմենիայի հյուր

Չնայած նրան, որ Մերին հանդիպել է Գալկինի հետ միայն նկարահանումների եզրափակիչ փուլի օրը, այնուամենայնիվ նրան հաջողվել է զարմացնել Գալկինին իր նվագով։

Мэри из Еревана на шоу Лучше всех на Первом канале - Sputnik Արմենիա
«Լավագույնը». Մերի Մուսինյանը քանոն նվագել է սովորեցնում Մաքսիմ Գալկինին
Հաղորդավարի հետ շփումն այնքան աշխույժ և հեշտ է եղել, որ Մերիին մի պահ թվացել է, թե իր կողքին նստածն իր ընկերն է։ Շոուից հետո Գալկինն ինքն է մոտեցել Մերիին` նրա հետ լուսանկարվելու համար և խոստացել` երբ գա Երևան, անպայման ներկա կգտնվի նրա համերգին։

«Լավագույնը» շոուի մեդալից հետո Մերիի կյանքում ոչինչ չի փոխվել, նա նախկինի պես քանոն է նվագում` հղկելով վարպետությունը, հաճախում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց (պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարան) և հանրակրթական դպրոց։

Հնարավոր է` Մերին շուտով նաև Մայամիում անցկացվող տաղանդների շոուին մասնակցի։

 

Լրահոս
0