00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց սպանություններ. երբ զոհը դեսպանն է կամ դիվանագետը

© DEPO PHOTOS / AFP Покушение на посла России в Турции
Покушение на посла России в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմության մեջ դեսպանների սպանության դեպքերն այդքան էլ շատ չեն. դիվանագիտական անձեռնմխելիությունը բարձրաստիճան քաղաքական գործիչներին ցանկացած զորքից ու բանակից էլ լավ է պաշտպանել անգամ հակամարտող և պատերազմող պետությունների տարածքներում։ Բայց սպանության դեպքեր, այնուամենայնիվ, եղել են։

Sputnik Արմենիան ներկայացնում է դեսպանների սպանության ամենաաղմկահարույց դեպքերը։

«Գրիբոյեդին եմ տանում…»

Խոսքն, իհարկե, ռուս դեսպան Գրիբոյեդովի մասին է, որին 1829թ-ին սպանել են կրոնական մոլեռանդները Թեհրանում գտնվող ժամանակավոր դեսպանատանը (այդ ժամանակ ռուսական դեսպանատունը գտնվում էր Թավրիզում), և ամերիկյան դիվանագետ, Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի մասին, որին 2012 թ-ի սեպտեմբերի 11-ին սպանել են ահաբեկիչները Բենղազիում գտնվող դեսպանատան վրա իրագործված հարձակման ժամանակ։

Հավանաբար, ճիշտ կլինի մյուս իրադարձությունները թվարկել ըստ ժամանակագրության։ Նորագույն պատմության մեջ հիշվում են միջազգային դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ կապված հետևյալ ողբերգական դեպքերը։

Դեսպանը վտանգավոր մասնագիտություն է

2003թ-ի մարտի 28-ին Կոտ դ'Իվուարի մայրաքաղաք Աբիջանում սպանվել է Կոտ դ'Իվուարում Սաուդյան Արաբիայի դեսպան Մուհամմեդ Ահմեդ Ռաշիդը։
2003թ-ի դեկտեմբերի 29-ին Բուրունդիում` երկրի մայրաքաղաք Բուջումբուրայից 40 կիլոմետր դեպի հարավ հարձակման է ենթարկվել և մահացու վիրավորվել Վատիկանի դեսպան, ազգությամբ իռլանդացի Մայքլ Քորթնին։ Նա մահացել է տեղի հոսպիտալում արյան կորստից։

Андрей Карлов - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպանը մահացավ

2005թ-ի հուլիսի 2-ին Բաղդադում իր տնից առևանգվել է Իրաքում Եգիպտոսի դեսպան Իհաբ աշ Շերիֆը։ Պատասխանատվությունն իր վրա վերցրել է Մուսաբա ազ Զարկաուիի խմբավորումը, որն այնուհետև հայտարարել է պատանդին մահապատժի ենթարկելու մասին։ Դեսպանի մարմինը չեն գտել։

2005թ-ի հուլիսի 27-ին մահապատժի է ենթարկվել Իրաքում Ալժիրի դեսպան Ալի Բելյարուսին, որը դիվանագիտական կցորդ Իզեդին Բելկադիի հետ առևանգվել է Բաղդադում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքից։ Պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքում ջիհադի բազա» խմբավորումը, որը կապված է Ալ Քայիդայի հետ։

2008թ-ի սեպտեմբերի 20-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում «Մարիոթ» հյուրանոցի պայթյունի ժամանակ սպանվել է այդ երկրում Չեխիայի դեսպան Իվո Ժդյարեկը։ Դեսպանը ժամանակավորապես բնակվել է «Մարիոթ» հյուրանոցում, որը համարվում է Իսլամաբադի ամենահեղինակավոր և լավ հսկվող հյուրանոցներից մեկը։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Fedayeen Islam իսլամիստական խմբավորումը։ Ահաբեկչության հետևանքով սպանվել է 53 մարդ։

2012թ-ի հուլիսի 27-ին Քենիայում Վենեսուելայի դիվանագիտական առաքելության ղեկավար Օլգա Ֆոնսեկան սպանվել է երկրի մայրաքաղաք Նայրոբիում սեփական տանը։

Ռուս դիվանագետների սպանությունները

Ինչ վերաբերում է խորհրդային և ռուս դեսպանների սպանությունների ցուցակին, ապա դա անհրաժեշտ է ներկայացնել առանձին ցուցակով։ Եվ այսպես.

1923թ-ի մայիսի 10-ին Լոզանում (Շվեյցարիա) Մորիս Կոնրադը սպանել է Խորհրդային Միության դեսպան Վոցլավ Վորովսկին:

1926թ-ի փետրվարի 5-ին Մոսկվա-Ռիգա գնացքում սպանվել է խորհրդային դեսպան Թեոդոր Նետտեն:

Момент покушения на посла России в Турции - Sputnik Արմենիա
Ռուս դեսպանի վրա կրակելու կադրերը

Վերոհիշյալ դեպքերից հետո (նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում) ընդհուպ մինչև մեր օրեր Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության որևէ դեսպան հարձակման զոհ չէր դարձել, բայց դեպքեր են եղել, երբ հարձակվել են դիվանագիտական ներկայացուցչությունների և բարձրաստիճան պաշտոնյաների վրա։

1927թ-ի դեկտեմբերի 13-ին Չինաստանի Գվանջու քաղաքում պատանդառել են խորհրդային հյուպատոսության ողջ անձնակազմին, ներառյալ՝ դիվանագետների ընտանիքների անդամներին: Դիվանագետներից հինգին սպանել են, սակայն նրանց մեջ դեսպան չի եղել:

1986թ-ի սեպտեմբերի 16-ին Իսլամաբադում (Պակիստան) սպանվել է այդ երկրում Խորհրդային Միության դեսպանատան զինվորական կցորդ Ֆյոդոր Գորենկովը:

1996թ-ի մայիսի 1-ին Գվատեմալայում սպանվել է Նիկարագուայում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար Յուրի Տրուշկինը։

2013թ-ի սեպտեմբերի 9-ին Սուխումիում (Աբխազիա) սպանվել է ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղար Դմիտրի Վիշերնևը:

Սգո ցուցակը եզրափակում է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը, որին մի քանի ժամ առաջ սպանեցին Անկարայում։

Լրահոս
0