Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է գնդացիրներ, դիպուկահար հրացաններ

© Sputnik / Asatur Yesayants / Военнослужащий вооруженных сил РА
Военнослужащий вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս գիշեր կրկին անհանգիստ է եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հակառակորդը մեր դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի-Sputnik. Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային (Գյուլիստան) հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ, հայտնում է Արցախի պաշտապնության նախարարությունը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, ‹‹УТЕС›› տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լրահոս
0