Ծանր հանցագործությունների մի մասը կատարում են հոգեկան հիվանդները

© Photo : official site of the Investigative Committee of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք ծանր հանցագործություններ կատարել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի-Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գրավոր դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ կարևորելով հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ շարունակական հսկողությունն ու բուժման իրականացումը։

2015 թվականի ընթացքում ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՔԿ վարույթում քննված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք ծանր հանցագործություններ կատարվել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից։

Ընտանիքի անդամների կողմից կատարված սպանություններով քննված քրեական գործերից 2015 թվականին դատարան է ուղարկվել 13 քրեական գործ, որոնցից 6-ը՝ մեղադրական եզրակացություններով, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով։

Кадр из фильма Иван Васильевич меняет профессию - Sputnik Արմենիա
Հոգեկան խնդիրները սպառնում են մահվան պատճառ դառնալ. իրավիճակը Հայաստանում

Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ ՀՀ առողջապահության նախարարին ուղղված գրության մեջ մասնավորապես նշվում է, որ հոգեբուժական օգնության մասին օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը ներառում է հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն, կամ հոգեբուժական փորձաքննություն, կամ բուժում, կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում:

2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն ՀՀ կառավարության որոշման հավելվածով հաստատված արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը մանրամասնում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության գործընթացը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև հսկողական մեխանիզմներին:

Հետագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով՝ խնդրվում է հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը քննարկել նշված դեպքերը և հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ իրականացնել շարունակական հսկողություն և բուժում:

Նախարարին ներկայացվել է նաև կոնկրետ դեպքերը նկարագրող համառոտ տեղեկանք։

Լրահոս
0