Թուրք պատգամավոր. ռուս դեսպանի սպանությունը մեզ գժտեցնելու փորձ է

© DEPO PHOTOS / AFP Убийство посла России в Турции
Убийство посла России в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը ահաբեկչության ստոր, ցածր և նողկալի ակտ էր, համոզված է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանի պատգամավոր Ահմեդ Բերատ Չոնկարը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը ստոր սադրանք էր, որն ուղղված էր ռուս-թուրքական հարաբերությունների խաթարմանը, Sputnik-ին է հայտնել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում » կուսակցության խորհրդարանի պատգամավոր, ռուս-թուրքական հասարակական ֆորումի համանախագահ Ահմեդ Բերատ Չոնկարը։

«Այս պարագայում խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը սաբոտաժի ենթարկելու փորձի մասին է։ Ինչպես ենթադրվում է՝ այս սադրանքը ծրագրած էր երկկողմանի հարաբերությունների զարգացմանը դեմ ուժերի կողմից»,- ասել է նա։

Չոնկարը չի բացառում, որ ռուս դեսպանի սպանությունը կապված է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ։

«Սա դեռ սկզբնական տեղեկատվություն է, և մենք կսպասենք հետաքննության պաշտոնական արդյունքներին»,- նշել է նա։

Լրահոս
0