Ադրբեջանական 800 կրակոց` հայկական դիրքերի ուղղությամբ

© Sputnik / Asatur Yesayants / Ситуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ:

«Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց»,- այս մասին նշված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են պատշաճ զգոնությամբ իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0