Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ապօրինի հարստացողներին հարստահարելու մեխանիզմներն առայժմ հստակ չեն

© Sputnik / Асатур Есаянц Арпине Ованнисян
Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Ապօրինի հարստացած պաշտոնյաներին պատժելու մասին ԱԺ-ի ընդունած օրենքն ուժ-ի մեջ կմտնի հաջորդ տարվա հուլիսի 1-ին, Spurnik Արմենիային հայտնել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախարարն ասել է, որ օրենքի ընդունումից հետո ապօրինի հարստացած պաշտոնյաները բացահայտվելու դեպքում կպատժվեն, իսկ մինչ այդ հարստացածների վրա օրենքը չի տարածվի:

«Կեղծ դիվիդենտներ շահելու համար անմիջապես չասացինք, որ վաղվանից այդ օրենքն ուժի մեջ է մտնում: Հենց նրա համար, որպեսզի հաջորդ օրը քննադատություն չլինի, թե՝ գիտեք, ապօրինի հարստացումն ուժի մեջ է, բայց չի գործում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ հաջորդ հարցը պարզելն է փոխկապակցված անձանց այն շրջանակը, ում անունով պաշտոնյան կարող է գրանցել իր ապօրինի ձեռք բերված ունեցվածքն ու մնալ անպատիժ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала