ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. «Հարդագողի ճանապարհով» ֆիլմը պատմում է գյուղացի կաթնավաճառի և իտալուհու սիրո մասին: Գործողությունները տեղի են ունենում Բոսնիայի պատերազմի տարիներին: Գլխավոր դերերը կինոնկարում մարմնավորել են Էմիր Կուստուրիցան, Մոնիկա Բելուչին և Սլոբոդա Միչալովիչը:
«Այս ֆիլմը չափազանց կարևոր էր ինձ համար, խիստ անձնական, բայց ոչ թե ֆիլմում ներկայացրած պատմության առումով, այլ՝ զգայական: Իմ հերոսն ամեն ինչ զոհաբերում է հանուն սիրած կնոջ, առանց նրա՝ կյանքն անիմաստ է համարում: Սա ռոմանտիկ սիրո պատմություն է, ինչը հազավեպ է մեր օրերի համար: Այսօր մարդիկ չեն մտածում բարոյականության, սիրո մասին, մենք մոռացել ենք, թե ինչ էին մեզ սովորեցնում նախկինում: Այսօր արևմուտքում փողն է աստվածը»,- ասել է Կուստուրիցան:
Ռեժիսորը վստահ չի եղել, որ Մոնիկա Բելուչին կհամաձայնի խաղալ իր ֆիլմում:
«Մոնիկան համաշխարհային աստղ է, գեղեցկուհի, անչափ հմայիչ կին: Ես ուզում էի նրան նկարահանել: Երջանիկ եմ, որ համաձայնեց»,- ասել է Կուստուրիցան:
Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 20-ին, վարձույթի կհանվի 2017թ-ի հունվարի 12-ին:
