Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը Հայաստանում հոգեբանական արձագանք է ստանում

© Sputnik / Asatur YesayantsАртак Закарян
Артак Закарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ և ՌԴ խորհրդարանականները երևանյան հանդիպման ընթացքում չեն շրջանցել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի թեման:
Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ու ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի` Երևանում անցկացված համատեղ նիստում երկու երկրների խորհրդարանականները քննարկել են նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Մենք հասկանում ենք, որ դա պետությունների սուվերեն իրավունքն է, և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները չեն կարող կաշկանդել ՌԴ-ին այլ պետությունների հետ ևս ունենալ հարաբերություններ, բայց, այնուամենայնիվ, կա հոգեբանական արգելք, և այդ առումով էլ բավական անկեղծ ու պարզ զրույց կայացավ շատ ջերմ, ընկերական մթնոլորտում»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Իսկ դաշնակցային ջերմ հարաբերությունները, պատգամավորի համոզմամբ, ստիպում են ոչ թե կուտակել խնդիրները, այլ փորձել գտնել դրանց պատասխանները, որքան էլ դա բարդ լինի:

Լրահոս
0