ԵՏՄ–ի արագ կայացման հարցում առաջինը ՌԴ-ն է շահագրգռված

© Sputnik / Asatur YesayantsП/к Артака Закаряна и Леонида Калашникова
П/к Артака Закаряна и Леонида Калашникова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՏՄ կայացմանը խոչընդոտող որոշակի իրավական խնդիրներ կան, որոնք քննարկվել են ՀՀ և ՌԴ խորհրդարանական հանձնաժողովների անդամների երևանյան հանդիպման ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. ԵՏՄ շուկա մուտք գործելու հետ կապված որոշ իրավական խնդիրներ կան, որոնք խոչընդոտում կամ դանդաղեցնում են տնտեսական գործընթացների տեմպերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հայտնելով, որ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ու ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեն Երևանում անցկացված համատեղ նիստում:

«Խնդրի լուծումը կարող է լինել միայն իրականացվող գործընթացներին արագություն հաղորդելը, որպեսզի գործարարն իր պրակտիկ հաշվարկներում կարողանա լիարժեք կանխատեսելի դարձնել իր բիզնես ծրագիրը, արդյունքներն ու դրանից ակնկալվող արդյունքները», — ասաց Արտակ Զաքարյանը:

Պատգամավորը կարծում է, որ ԵՏՄ-ից դեպի Պարսից ծոց կապող կամուրջ դառնալու հեռանկարը Հայաստանի համար առայժմ տեսլական ծրագիր է, որը կարող է իրականանալ ճիշտ աշխատանքի պարագայում:

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Զաքարյան
Артак Закарян  - Sputnik Արմենիա
Արտակ Զաքարյան

Հայ խորհրդարանականի ռուսաստանցի գործընկերը՝ ՌԴ պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման ու հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն էլ նշեց, որ ԵՏՄ-ի կայացման համար անցնող երկու տարում մեծ աշխատանք է կատարվել, բայց անելիքներն էլ դեռ շատ են:

«Իհարկե, բոլորն ուզում են շուտ մեծանալ, ինչպես մանուկ հասակում, բայց պետք չէ մոռանալ, որ ընդամենը երկու տարի է անցել: Եվրամիությունն արդեն 70 տարեկան է, բայց մինչև հիմա բազում խնդիրներ ունի»,- ասաց ռուսաստանցի խորհրդարանականը:

Լեոնիդ Կալաշնիկովը հիշեցրեց, որ ժամանակին, ԽՍՀՄ-ն ապահովում էր համաշխարհային համախառն արդյունքի ավելի քան 10 տոկոսը, այսօր նախկին ԽՍՀՄ 15 հանրապետությունները միասին ընդամենը 4 տոկոսի չափով են արդյունք ապահովում, ինչը, նրա համոզմամբ, նշանակում է, որ 25 տարի անց այս երկրները դեռևս չեն վերականգնել իրենց երբեմնի տնտեսական ներուժը:

© Sputnik / Asatur YesayantsԼեոնիդ Կալաշնիկով
Леонид Калашников - Sputnik Արմենիա
Լեոնիդ Կալաշնիկով
Լրահոս
0