100 օր անց. Հայաստանում սպասում են վարչապետի աշխատանքի արդյունքներին

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Правительства РА. Карен Карапетян
Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կարեն Կարապետյանն արդեն 100 օր է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Հայաստանում նրա նկատմամբ վերաբերմունքը խիստ հակասական է: Թե՛ քաղաքական գործիչների ու տնտեսագետների, թե՛ հասարակության անդամների մի մասն անչափ գոհ են, մյուս մասը՝ խիստ դժգոհ:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի բնորոշմամբ` կառավարության ղեկավարի պաշտոնավարման 100 օրն այն հիմնաքարն է, որի վրա ապագայում տնտեսական առավել շոշափելի արդյունքներ կկառուցվեն:

«Այն բարեփոխումները, այն ծրագրերը, որոնց մասին խոսել է վարչապետը, հիմք է տալիս ենթադրելու, որ ապագայում, կարճ ժամանակահատվածում կունենանք շոշափելի արդյունք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Իսկ որպեսզի տնտեսությունը «շնչի», Հովհաննես Սահակյանի խոսքով, մեծածավալ ներդրումներ են պետք: ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ ներդրումների համար անհրաժեշտ ենթակառուցվածքային միջավայրն ապահովված է:

© Sputnik / Asatur YesayantsՀովհաննես Սահակյան
Ованнес Саакян - Sputnik Արմենիա
Հովհաննես Սահակյան

Եթե մինչև այսօր կային ներդրողներ, կային մարդիկ, որոնց համար այդ միջավայրը բացակայում էր, ապա այսօր նրանց հավատն ու հույսն աստիճանաբար վերականգնվում է»,- ասաց նա:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համամիտ է իր գործընկերոջ հետ այն հարցում, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման առաջին օրերին որոշակի դրական սպասումներ են ծնվել հասարակության շրջանում, բացի այդ, նաև կոնկրետ քայլեր են արվել, օրինակ՝ նվազել է բենզինի գինը։ Որոշակի դրական միտումներ են գրանցվել նաև ներկրման մենաշնորհների վերացման ուղղությամբ, հայտարարվել է կոռուպցիայի դեմ պայքար, այդ ուղղությամբ արվում են օրենսդրական փոփոխություններ, բայց արդյունքներն առայժմ տեսանելի չեն:

«Տնտեսական ցուցանիշները լավը չեն, շատ վատն են, ներդրումներ չեն գալիս, աշխատավարձը չի բարձրանում, բյուջեի թերհավաքագրումը շարունակվում է, ՀՆԱ-ն կրճատվել է: Այսինքն ցուցանիշները չեն վկայում, որ վիճակը լավանում է»,- ասաց Մելքումյանը:

Շարքային հայաստանցիների շրջանում ևս կարծիքները նոր վարչապետի ու նրա ղեկավարած կառավարության նկատմամբ գրեթե չի տարբերվում քաղաքական գործիչների տեսակետից:

© PHOTOLUREՄիքայել Մելքումյան
Микаел Мелкумян - Sputnik Արմենիա
Միքայել Մելքումյան

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի սոցհարցումների տվյալներով` Կարեն Կարապետյանի աշխատանքը գերազանց է գնահատել հարցվածների 6,9%-ը, իսկ 12,4%-ը՝ շատ վատ: Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված վարչապետի քայլերը հարցվածների 30,6%-ի գնահատմամբ վատն են, 28%-ի կարծիքով՝ բավարար:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0