Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

© Sputnik / Asatur YesayantsМашины, дорога
Машины, дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 09:45-ից մինչև 11:00-ն մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստեփան Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները:

«Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

 

Լրահոս
0