ԶԼՄ. ԻՊ ահաբեկիչները կենդանի այրել են երկու թուրք զինվորականի

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցФлаг Исламского государства
Флаг Исламского государства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաշխարհային ԶԼՄ-ներին դեռ չի հաջողվել այդ հաղորդագրությունը ստուգել և մեկնաբանություն ստանալ թուրք չինովնիկներից:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել թուրքական բանակի երկու զինծառայողի մահապատժի ենթարկելու վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Turkish Minute տեղեկատվական պորտալին:

Левон Ширинян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թուրքիան Մոսուլի նավթաբեր շրջանին տիրանալու խնդիր ունի

Պորտալի տվյալներով` գրոհայինները զինվորականներին առևանգել էին երեք շաբաթ առաջ՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի մոտակայքում:

2015 թվականի փետրվարի սկզբին ԻՊ-ն գրոհայինների մոտ գերի ընկած Հորդանանի ՌՕՈՒ օդաչու Մուազ ալ-Քասասբեխին մահապատժի ենթարկելու մասին տեսագրություն էր տարածել: Քասասբեխին նույնպես կենդանի այրել էին:

Թուրքիայի բանակը օգոստոսի 24-ին սկսել է «Եփրատի վահան» օպերացիան` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ, սիրիական ընդդիմության մասնակցությամբ ընդդիմությունը գրավել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս սահմանային քաղաքը և ներկա պահին գրոհում է Էլ-Բաբ քաղաքը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ գործողությունների նպատակը 5 հազար քառակուսի մետր տարածքի մաքրումն է ահաբեկիչներից և փախստականների բնակեցման համար այդտեղ անվտանգության գոտու ստեղծումը:

Լրահոս
0