00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարական Սուրբ Ծնունդ. Հետաքրքիր մանրամասներ նրանց ավանդույթներից

© Amalia Papyan Новогодний Будапешт
Новогодний Будапешт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր ամբողջ կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը: Այս խորհրդանշական տոնը ամենասպասված և ամենասիրելին է Եվրոպայում:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik, Ամալյա Պապյան. Սուրբ Ծնունդն, իրավացիորեն, համարվում է տարվա կարևորագույն տոնը, մինչդեռ մենք և ԽՍՀՄ-ի կազմում եղած բոլոր մյուս երկրները Սուրբ Ծննդյան տոնից առավել կարևոր և նշանավոր ենք համարում Նոր տարին, ինչը վկայում է Խորհրդային Միության քարոզչամեքենայի լավ աշխատանքի մասին: Սակայն սրա մասին չէ, որ այսօր մտադիր եմ պատմել:

© Sputnik / Amalia Papyan Ամանորյա Բուդապեշտ
Новогодний Будапешт - Sputnik Արմենիա
Ամանորյա Բուդապեշտ

Հունգարիան, ինչպես և ամբողջ Եվրոպան, Սուրբ Ծննդին սկսում են պատրաստվել դեռ մեկ ամիս առաջ:

Մենք՝ հայերս, տոնին պատրաստվել ասելով, հասկանում ենք անհավանական մեծ քանակի սննդամթերքի գնում: Եվրոպայում այս օրերին նույնպես թեժ առևտուրն է, սակայն նվերների, տան տոնական զարդարանքների և Սուրբ Ծննդի մասին հիշեցնող ցանկացած իրերի:

© Sputnik / Amalia Papyan Տաք գինի
Новогодний Будапешт - Sputnik Արմենիա
Տաք գինի

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, «Որոշմարտի տե» կոչվող հրապարակում է տեղակայվում հունգարների ամենամեծ տոնական տոնավաճառը: Տոնավաճառ ժամանցի համար. հատկապես երեկոյան ժամերին, երբ տոնածառն ու քաղաքը ողողվում են կրակոտ, անհավանական քանակի լույսերով, հավաքվում են մարդիկ ոչ միայն քաղաքի, այլև աշխարհի տարբեր մասերից: Այստեղ վաճառվում են ձեռքի աշխատանքներ (մի բան, որ բարձր է գնահատվում Եվրոպայում) և հունգարական ազգային ուտեստներ, խմիչքներ:

© Sputnik / Amalia Papyan «Գուլյաշ»՝ հունգարական ազգային ուտեստ
гуляш - Sputnik Արմենիա
«Գուլյաշ»՝ հունգարական ազգային ուտեստ

Հենց քաղաքի կենտրոնում, բաց երկնքի տակ, անտեսելով Հունգարիայի համար անսովոր սառնամանիքը, մեկ ամիս շարունակ, ամեն օր զվարճանում և բարեմաղթանքներ են ուղղում իրար ծանոթ և անծանոթ մարդիկ:Տոնավաճառի հենց կենտրոնում, ահռելի մեծության տարաներով, կրակի վրա, եփվում է հունգարական խոհանոցի արքան՝ «Գուլյաշը»:

© Sputnik / Amalia Papyan Ամանորյա Բուդապեշտ
Ամանորյա Բուդապեշտ - Sputnik Արմենիա
1/7
Ամանորյա Բուդապեշտ
© Sputnik / Amalia Papyan Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում
Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում - Sputnik Արմենիա
2/7
Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում
Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում - Sputnik Արմենիա
3/7
Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Ամանորյա Բուդապեշտ
Ամանորյա Բուդապեշտ - Sputnik Արմենիա
4/7
Ամանորյա Բուդապեշտ
© Sputnik / Amalia Papyan Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում
Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում - Sputnik Արմենիա
5/7
Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում
Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում - Sputnik Արմենիա
6/7
Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում
© Sputnik / Amalia Papyan Սուրբծննդյան նվերները Բուդապեշտում
Սուրբծննդյան նվերները Բուդապեշտում - Sputnik Արմենիա
7/7
Սուրբծննդյան նվերները Բուդապեշտում
1/7
Ամանորյա Բուդապեշտ
2/7
Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում
3/7
Սուրբ Ծննդյան տոնավաճառ Բուդապեշտում
4/7
Ամանորյա Բուդապեշտ
5/7
Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում
6/7
Սուրբ Ծնունդը՝ Բուդապեշտում
7/7
Սուրբծննդյան նվերները Բուդապեշտում

Ի դեպ, գուլյաշ թարգմանաբար նշանակում է հովվի ապուր, հենց հունգար հովիվներն են հաճախ պատրաստել այս ուտեստը, որն էլ ժամանակի ընթացքում դարձել է ազգային: Այս ուտեստը ոմանք համարում են ապուր, ոմանք երկրորդ ճաշատեսակ, ըստ իս, սա այդ երկուսի արանքում ընկած ուտեստ է, որն արժե փոձել: Գուլյաշը պատրաստվում է տավարի մսից, որի հետ եփում են կարտոֆիլ, գազար, լոլիկ, լապշա, քաղցր պղպեղ, սոխ, սխտոր, աղ և համեմունքներ: Առանձնահատուկ գուռմանների համար պատրաստվում է գուլյաշ՝ եղնիկի մսից, սակայն դա համարվում է թանկ հաճույք և փորձել կարելի է միայն հատուկ ռեստորաններում: Ազգային ճաշատեսակ է նաև «Խալասլե» ձկան ապուրը:

© Sputnik / Amalia Papyan «Լանգաշ»
Новогодний Будапешт - Sputnik Արմենիա
«Լանգաշ»

Պատկերացրեք իմ զարմանքը, երբ հունգարական ուտեստների շարքում հանդիպեցի կաղամբով տոլմա: Այն լցոնումով, իհարկե, տարբեր է հայկականից, սակայն արտաքինով՝ բացարձակ նույնը: Ի դեպ, ասեմ՝ ինչպես Հայաստանում է ամեն տարի անցկացվում տոլմայի փառատոն, այնպես էլ Հունգարիայում կազմակերպվում է գուլյաշի առաջնություն:

© Sputnik / Amalia Papyan «Քյուրտըշ Կալաչ» քաղցրավենիք
Новогодний Будапешт - Sputnik Արմենիա
«Քյուրտըշ Կալաչ» քաղցրավենիք

Ճանապարհորդությունս հունգարական խոհանոցում շարունակեցի, և կրկին զարմանք՝ «լանգաշ» անվանումով հունգարական հացատեսակ՝ տեսքով նման հայկական լավաշին, այ քեզ բան, զարմանքիս չկար սահման, և ես որոշեցի թեքվել խմիչքների բաժին՝ խուսափելով հանդիպել հունգարական, ասենք, ղափամայի: Խմիչքների և ուտեստների սահմանագծին նկատեցի շամփուրների՝ ինձ համար անսովոր օգտագործման եղանակի: Գրդնականման շամփուրի վրա է փաթաթվում խմորը և դրվում կրակի վրա, ապա, շառագունելուց հետո, վրան լցվում է քաղցրավենիք՝ ըստ նախասիրության և «Քյուրտըշ Կալաչ»-ը պատրաստ է: Համաձայնեք՝ շամփուրի վրա պատրաստված խմորեղեն ամեն տեղ չես հանդիպի: Եվ իհարկե, տոնի և խնջույքի անբաժան բարեկամ գինին: Հունգարիայում, հատկապես սառնամանիքին, գինին մատուցում են տաք և մեծ բաժակով: Մեծ պահանջարկ ունի նաև հունգարական մրգային օղին՝ «Պալինկան»: Այսպիսով` համեղ ուտեստներից հագեցած և մի քիչ էլ գինովցած՝ գեղեցիկ Բուդապեշտն էլ ավելի է տպավորվում հիշողությանս մեջ, որպես քաղաք, ուր կարելի է վերադառնալ:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0