Տեղ-տեղ մերկասառույց, տեղ-տեղ՝ մառախուղ

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Заснеженные дороги. Армения
Заснеженные дороги. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի դրությամբ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, բայց վիճակը վերահսկելի է:

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոտք-Քարվաճառ և Շիրակի մարզի ավտոճանապարհները, հայտնում է ԱԻՆ-ը: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզ Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գյումրի, Աշտարակ, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ:

Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Լրահոս
0