Նարեկ Հախնազարյան. Ավելի քան 300 տարեկան թավջութակ նվագելը երջանկություն է

© Sputnik / Aram Nersesyan / Нарек Ахназарян в Sputnik Армения
Нарек Ахназарян в Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխարհահռչակ թավջութակահար, Պյոտր Չայկովսկու անվան մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը պատմեց իր գործունեության, ապագայի ծրագրերի մասին և Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ներկայացրեց XVIII դարի իտալացի վարպետ Ջուզեպե Գվարներիի լեգենդար թավջութակը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ավելի քան 300 տարեկան թավջութակ նվագելը երջանկություն և մեծ ձեռքբերում է երաժշտի համար, կարծում է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

«Յուրաքանչյուր երաժշտի երազանքն է նվագել, ունենալ իտալացի վարպետ Ջուզեպե Գվարներիի ստեղծած թավջութակը, որը 310 տարեկան է։ Մինչ այդ, այս թավջութակը նվագել է լեգենդար երաժիշտ Յանոշ Ստարկերը»,- ասաց Հախնազարյանը։

Концертная программа Cartoon Non-Stop - Sputnik Արմենիա
Cartoon Non-Stop. հայ երեխաները սիրեցին դասական երաժշտությունը

Նրա խոսքով` գործիքը նրան տրամադրել է չինացի կոլեկցիոները` վերադարձնելու պայմանով։ Այդպես, նրա մոտ հայտնվել է թավջութակ, որը համապատասխանում է նրա արտիստական և երաժշտական չափանիշներին, որի հետ ավելի հեշտ կլինի նվաճել համաշխարհային բարձունքները։

Ոչ մի գործիք չի համեմատվի հին իտալական գործիքի հետ, հնարավոր է՝ այն պատճառով, որ դրա մեջ կենտրոնացած է այն ստեղծողի և նվագողների էներգետիկան։ Այդ գործիքի յուրահատկությունը նաև արտադրության գաղտնիքի մեջ է, որը հայտնի է միայն իտալացիներին։

Նարեկը երաժշտի համար ամենաբարդը համարում է գաղափարներն ու մտահաղացումներն իրագործելու հնարավորության բացակայությունը։ Չէ՞ որ դրա համար պետք է ունենալ ոչ միայն տաղանդ, այլ նաև լավ գործիք։

«Ես յոթերորդ երկնքում եմ և այսօր սկսում եմ զրոյից ուսումնասիրել իմ թավջութակը», — ասաց Հախնազարյանը։

Նրա համար թավջութակը ոչ միայն գործիք է, այլ, առաջին հերթին՝ հարազատ էակ, ընկեր կամ ընկերուհի, որի անվտանգության համար հյուրախաղերի ժամանակ նա ինքնաթիռի լրացուցիչ տոմս է գնում։

Հախնազարյանի համար անցնող տարվա ամենավառ պահերից մեկը Բուկինգհեմյան պալատում տեղի ունեցած մենահամերգն էր, որին ներկա է եղել արքայազն Չառլզն՝ իր շքախմբով։ Հախնազարյանը հիշեց նաև Մոսկվայում կայացած համերգը ռուս դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։

Робин Балмер - Sputnik Արմենիա
Գյումրիից Երևան. ամերիկացի երաժշտի արկածները Հայաստանում

Նա նշեց նաև Սերգեյ Խաչատրյանի հետ կայացած համերգը Ֆրանսիայի ֆիլհարմոնիայի նոր շենքի ֆանտաստիկ դահլիճում։ Հախնազարյանը 2016թ-ի գլխավոր ձեռքբերումը համարում է այն, որ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Ծիր կաթին» ֆիլմի սաունդթրեքերից մեկի կատարողն է։

Սեպտեմբերին ֆիլմը ներկայացվել է Վենետիկի փառատոնում։ Այն այլևս չի մասնակցում մրցույթների, քանի որ ստացել է իր բարձրագույն պարգևը` Չայկովսկու անվան մրցույթի մրցանակը։

Այսօր Վիեննայում բնակվող Նարեկը ժամանել է Երևան, որպեսզի տոնը նշի հարազատների ու մտերիմների հետ միասին։ Սակայն նոր տարում նրան սպասում են նոր բեմեր, նոր ձեռքբերումներ Ամստերդամից մինչև Բեռլին։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0