Նախկին նախարարը փոխնախարար նշանակվեց

© Sputnik / Asatur YesayantsГабриэль Казарян
Габриэль Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է նույն նախարարության նախարար Հրաչյա Ռոստոմյանի տեղակալ:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին նշանակել Հրաչյա Ռոստոմյանի տեղակալ։

Համապատասխան որոշման մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»:

Լրահոս
0