00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզական Հայաստան-2016. հաղթանակների ու հույսերի տարի

© Sputnik / Asatur YesayantsОлимпийского чемпиона Артура Алексаняна и вице-чемпиона Миграна Арутюняна встретили в аэропорту "Звартноц"
Олимпийского чемпиона Артура Алексаняна и вице-чемпиона Миграна Арутюняна встретили в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թվականը հայկական սպորտի համար, ինչպես միշտ, հաղթանակների ու պարտությունների տարի էր: Մարզաշխարհում այս երկու գործոններն իրար կողքի են կանգնած: Բայց նման իրավիճակում հաղթանակները գնահատվում են ըստ նշանակության, իսկ պարտությունները, ավանդույթի համաձայն, հետևությունների համար են:

Քսան տարվա ընդմիջումից հետո Հայաստանն օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց: Սա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է մարզաշխարհում: Բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից, օլիմպիական արծաթե մեդալներով վերադարձան Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:

Артур Алексанян держит в руке золотую медаль Олимпиады - Sputnik Արմենիա
170 մեդալ՝ մեկ տարվա ընթացքում

Այս առումով օլիմպիական տարին պետք է հաջողված համարել, իսկ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը` երազանքների իրականացում: Բայց այս հաջողության կողքին նաև հիասթափություն ունեցանք. Ռիոյում Միհրան Հարությունյանի ձեռքից պարզապես խլեցին ոսկե մեդալն ու օլիմպիական չեմպիոնի կոչումը, սակայն Միհրանը դարձավ ժողովրդական չեմպիոն ու չեմպիոնին համարժեք ընդունելություն ստացավ ոչ միայն Հայաստանում: Իսկ Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի արծաթե պարգևները մեզ ուղղակի հույս տվեցին հաջորդ օլիմպիական խաղերում հաջողությունների հասնելու համար:

Տեղին է նշել, որ Արթուր Ալեքսանյանը 23 տարեկան է, Սիմոն Մարտիրոսյանը` 19, իսկ Գոռ Մինասյանը` 22: Անկասկած, մեդալ կարող էր վաստակել նաև Անդրանիկ Կարապետյանը: Ցավոք, հայ ծանրորդը վնասվածք ստացավ օլիմպիական մրցահարթակում, ինչի պատճառով էլ չկարողացավ ցանկալին իրականություն դարձնել:

Артур Алексанян - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը՝ տարվա լավագույն մարզիկ

Տարին մեզ ուրախություններ բերեց նաև սպորտային մարմնամարզությունում: Հայաստանի մարմնամարզիկներն ապացուցեցին, որ այս մարզաձևի ավանդույթները կարող ենք շարունակել: Հարություն Մերդինյանի ու Արթուր Դավթյանի մասնակցությունը օլիմպիական խաղերին դրա վառ ապացույցն է: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Հարությունը շատ մոտ էր նաև օլիմպիական մեդալին, բայց չստացվեց: Համենայնդեպս երկար ընդմիջումից հետո մեր մարմնամարզիկները ներկայացան նաև թիմային մրցումներին: Սակայն այս ոլորտում դեռևս խնդիր է մնում որակյալ մարզադահլիճի ու ժամանակակից գործիքների առկայությունը:

Հայաստանի սպորտի նախարարությունը, տարեվերջին ամփոփելով 2016-ի մրցաշրջանը, հայտարարեց, որ բոլոր տարիքային խմբերում մրցումների մասնակցելով` հայ մարզիկները նվաճել են 170 մեդալ (հաշվի առած նաև օլիմպիական մեդալները):

Իհարկե, այս ցուցանիշը չի կարող ուրախություն չպատճառել` հաշվի առնելով նաև շատ դեպքերում այն խնդիրները, որոնք ունեն մեր մարզիկները` մարզադահլիճների ու մարզագույքի հետ կապված: Սակայն մեր մարզիկները շարունակում են հաղթանակներ կերտել: Բայց այս թիվը պահպանելու ու զարգացնելու համար, իրոք, շատ մեծ ծավալի աշխատանք ունեն կատարելու սպորտի ղեկավարներն ու ֆեդերացիաները: Հայաստանն անհատական շատ մարզաձևերում ավելի մեծ ներուժ ունի, և պետք է մեծ ուշադրություն դարձնել նախևառաջ պատանեկան և երիտասարդական հավաքականներին:

Հայաստանի լավագույն տասը մարզիկների ցուցակում հերթական անգամ տեղ չտրվեց ֆուտբոլիստներին: Այստեղ էլ պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի ոչ միայն թիմի, այլև թիմի առանձին խաղացողների նկատմամբ: Ոչ մի մրցահարթակում կամ մարզադահլիճում 50 հազար և ավելի մարզասերներ չէին երգել` որևէ հայ մարզիկի անունը անընդհատ շեշտելով: Իսկ Մանչեսթեր քաղաքի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտը երգում է տեղի թիմի յուրաքանչյուր խաղի ընթացքում: Ինչպես կարելի է չտեսնել Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ խաղն ու ֆանտաստիկ գոլերը, զարմանալի է: Հայաստանի ազգային հավաքականի ավագը երազանքների թատրոնում (այդպես է նաև կոչվում «Օլդ Տրաֆորդ» ստադիոնը) իրականացնում է հայ ֆուտբոլասերների երազանքը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանն աշխարհում առաջինն է, իսկ հայրենիքում նույնիսկ 10 լավագույնների մեջ չէ

Այն, որ Հայաստանի լավագույն մարզիկ պետք է ընտրվեր Արթուր Ալեքսանյանը, իսկ մեդալակիրները պետք է հետևեին նրան լավագույն տասնյակի ցուցակում, կասկածից վեր էր: Արթուր Ալեքսանյանը հերոս է միանշանակ: Հերոս էին նաև մեր այն օլիմպիականները, որոնք ամեն ինչ արեցին մեդալ վաստակելու համար (մեդալակիրներից բացի, նշենք Անդրանիկ Կարապետյանի, Նազիկ Ավդալյանի, Հարություն Մերդինյանի, Արթուր Դավթյանի անունները): Այս հիանալի մարզիկների կողքին միանշանակ տեղ ունի նաև «Միկին»: Այս անունը Անգլիայում նշանակում է ոչ միայն Հենրիխ Մխիթարյան, այլ նաև` Հայաստան: Իսկ անգլիական Պրեմիեր լիգան աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկն է և գուցե ամենաուժեղ ֆուտբոլային շոուն: Եվ այստեղ, մեղմ ասած, փայլում է հայ ֆուտբոլիստը:

Ինչևէ, ևս մեկ տարի անցավ, և մարզիկների նվաճումները ընդամենը մի քանի օր անց պատմական կդառնան: Անցյալը չմոռանալով` մտածենք ապագա հաղթանակների մասին, և նոր տարին թող նոր հաջողություններ բերի հայ մարզիկներին ու Հայաստանին:

Բնական է, որ մեկ հոդվածում պարզապես հնարավոր չէ թվարկել բոլոր այն հայ մարզիկներին, որոնք տարբեր մրցումներում բարձր են պահել Հայաստանի մարզական պատիվը: Սակայն բոլորին էլ նոր հաջողություններ ցանկանալ ոչ միայն հնարավոր է, այլ նաև` պարտադիր:

Լրահոս
0