ՀՀ ԶՈւ-ում առկա են ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ

© Photo : press office of the MoD of RA / Министерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում այսօր առավոտյան իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձից ժամեր անց Ադրբեջանը, իրեն բնորոշ անհեթեթ ոճով, փորձում է պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ:

Нагорный Карабах. НКР - Sputnik Արմենիա
ԼՂՀ ՊՆ. Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարելէ, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում: Այս ֆոնին զավեշտի են վերածվում պնդումները՝ հայկական կողմի հետախուզական խմբի գործողությունների և ադրբեջանական զինվորականի անհետ կորելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով:

 

Լրահոս
0