Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կրակել է ավելի քան 1400 անգամ

© razm.infoНагорный Карабах. НКР
Нагорный Карабах. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս գիշեր և անցած օրն Ադրբեջանը հրադադարը խախտել է 83 անգամ՝ արձակելով ավելի ան 1400 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 83 անգամ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանն արձակել է ավելի քան 1400 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լրահոս
0