Ստամբուլի ահաբեկչության հեղինակը ԻՊ խմբավորումն է

© REUTERS/Kemal AslanТеракт в Стамбуле
Теракт в Стамбуле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Ստամբուլի գիշերային ակումբում հունվարի 1-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն (արգելված է Ռուսաստանում) իր վրա է վերցրել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հաղորդել էր, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող անձն Ուզբեկստանի կամ Ղրղըզստանի քաղաքացի է, որը կապ ունի «Իսլամանկան պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Теракт в ночном клубе Стамбула - Sputnik Արմենիա
Ստամբուլում սանտայի հագուստով ահաբեկիչը պայթեցրել է գիշերային ակումբը

Հայաստանի ԱԳՆ-ի տվյալներով ատամբուլյան ահաբեկչությունից զոհվածների և վիրավորների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina գիշերային ակումբ էր մտել Սանտա Կլաուսի հոգուստով մի մարդ, ով կրակել բաց արել հավաքված 600-800 մարդու վրա:

Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ ահաբեկչական գործողության արդյուքում զոհվել է 39 և վիրավորվել 69 մարդ:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0