Ողբերգություն Ղազախստանում. փլուզվել է բնակելի շենք, կան զոհեր

© © Foto: Комитет по ЧС МВД РК Кадры с места обрушения жилого дома в Казахстане
Кадры с места обрушения жилого дома в Казахстане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղազախստանի Կարագանդինյան շրջանում փլուզվել է բնակելի շենք, մահացել է առնվազն ինը մարդ: 2017թ-ի առաջին օրը Շախան գյուղում քանդվել է բազմահարկ շենքի մի մասը: Նախնական վարկածով՝ փլուզումը տեղի է ունեցել ջեռուցման կաթսային պայթյունի հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Ղազախստանի Շախան գյուղում փլուզվել է բազմահարկ շենքի մի մասը, մահացել է 9 մարդ, կատարվում է փլատակների մաքրում, հաղորդում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովին, ինչպես նաև «թեժ գծի» օպերատորին:

Աղբյուրի խոսքով՝ հունվարի 1-ին ժամը 22:40-ին Կարագանդինյան շրջանի արտակարգ իրավիճակների բաժանմունք ահազանգ է ստացվել Շախան գյուղում բազմահարկ շենքի փլուզման մասին: Անհապաղ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժեր և միջոցներ, կատարվել է շենքի բնակիչների տարհանում, նշել է Իմանկուլովը:

Теракт в ночном клубе Стамбула - Sputnik Արմենիա
Ստամբուլում սանտայի հագուստով ահաբեկիչը պայթեցրել է գիշերային ակումբը

Նախնական վարկածով՝ փլուզումը տեղի է ունեցել ջեռուցման կաթսային պայթյունի հետևանքով: 

Հաղորդվում է, որ փլատակները հեռացնելու աշխատանքները կկատարվեն այնքան ժամանակ, մինչև վերջնականապես կհամոզվեն, որ փլատակների տակ կենդանի մնացածներ կամ զոհեր չկան: Խնդիր է դրվում հասնել նկուղային տարածքին, որտեղ գտնվում է ջեռուցման համակարգը: Միջադեպի բոլոր հանգամանքները հետաքննելու համար ստեղծվելու է հանրապետական հանձնաժողով:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0